BioNTech/Pfizer-ը եւ Moderna-ն կդառնան 2022-ին պատվաստանյութերի վաճառքի առաջատարները, գրում է Financial Times- ը՝ հղում անելով բրիտանական Airfinity վերլուծական ընկերության կանխատեսմանը:

Փորձագետների կարծիքով՝ հաջորդ տարի պատվաստանյութ արտադրող BioNTech / Pfizer եւ Moderna ընկերությունները վերահսկելու են «ոչ չինական COVID-19 պատվաստանյութերի շուկայի երեք քառորդը»։

Նրանց մրցակիցները` բրիտանաշվեդական AstraZeneca ընկերությունը, ամերիկյան Johnson&Johnson-ը, ռուսական «Sputnik V»-ն, ինչպես նաեւ շուկայի նոր մասնակիցներ կզբաղեցնեն շուկայի մնացած մասը։