Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Պաշտպանության նախարարը հյուրերին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին եւ ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի իր տարբերակը:

Խ. Կոլոմինան հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին՝ համապատասխան աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում:

Կողմերը քննարկել են նաեւ հետպատերազմյան իրավիճակը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: