Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեծացնել ռուսալեզու գրականության մատակարարումը Հայաստան։ Այս մասին ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:

Դոնչենկոն նշել է մշակութային եւ գրական կենտրոնների բացման կարեւորությունը: «Այս առումով ուշագրավ է ռուսական գրքերի տան բացման փաստը»,-ասաց Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչը: Նա ներկայացրեց հայ-ռուսական համագործակցության որոշ մանրամասներ, որոնց շրջանակներում ռուսական ընկերությունը 100 նոր միկրոավտոբուս է մատակարարել Երեւանին: «Կարծում եմ, որ դա վերջը չէ: Բացի այդ, իրականացվել է լսողության խնդիրներ ունեցող անձանց ծրագիր, իսկ միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանում էներգախնայող լուսավորության համակարգերի ներդրման ուղղությամբ: 2021 թվականին անցկացվել է մոտ 40 միջոցառում՝ Ռուսաստանի 25 շրջանների մասնակցությամբ: Հաշվի առնելով կորոնավիրուսային սահմանափակումները՝ սա մեծ ցուցանիշ է»,-եզրափակեց Աննա Դոնչենկոն: