Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 17-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Սերգեյ Բ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2013 թ. մայիսի 16-ից Պերուի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Պերուի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: