Վաշինգտոնը ուշադիր հետեւում է Չինաստանի կողմից սպառազինությունների առաջադեմ համակարգերի զարգացմանը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ միաժամանակ հրաժարվելով ուղղակիորեն մեկնաբանել այն հաղորդագրությունը, որ Պեկինը միջուկային զենք կրելու ունակությամբ գերձայնային հրթիռ է փորձարկել:

Չինաստանի ԱԳՆ-ը հերքել է Financial Times-ի հաղորդագրությունն այն մասին, ըստ որի Պեկինը հուլիսին գերձայնային պլանավորող զենքով հրթիռ է արձակել: Պեկինը հայտարարել է, որ դա տիեզերանավ է եղել, այլ ոչ թե հրթիռ:

Վրաստան կատարած այցի ընթացքում Օսթինն ասել է. «Մենք ուշադիր հետեւում ենք սպառազինությունների, առաջադեմ հնարավորություններին եւ համակարգերի ոլորտում Չինաստանի զարգացմանը, ինչը միայն կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի կենտրոնանալ Պեկինից եկող ռազմական մարտահրավերի վրա: