Եգիպտոսի կառավարությունը շուտով պետական ծառայողներից կպահանջի պատվաստման վկայագիր ունենալ կամ շաբաթական թեստ հանձնել COVID-19-ի համար, հայտնում է AP-ը:

Պահանջները կկիրառվեն նոյեմբերի 15-ից: Կառավարության հայտարարության համաձայն՝ բնակչությունից պահանջվում է նաեւ դեկտեմբերի 1-ից կառավարության շենք մուտք գործելու համար պատվաստումների ապացույցներ ներկայացնել:

Գաղափարն այն է, որ խրախուսեն մարդկանց պատվաստվել, քանի որ ավելի քան 100 միլիոն մարդ ունեցող երկիրը տառապում է համավարակի չորրորդ ալիքից:

Հունվարին պատվաստումների արշավի մեկնարկից ի վեր բնակիչության շրջանում մոտ 31,7 միլիոն պատվաստում է կատարվել:

Վերջին շաբաթների ընթացքում կառավարությունն ակտիվացրել է ուսանողներին, ուսուցիչներին, համալսարանների եւ դպրոցների աշխատակիցներին պատվաստելու ջանքերը:

Այս տարվա սկզբին Եգիպտոսը Կարմիր ծովի ափին եւ զբոսաշրջության այլ վայրերում աշխատողների պարտադիր պատվաստումներ էր սահմանել՝ փորձելով վերականգնել տուժած զբոսաշրջության ոլորտը:

Վերջին շաբաթների ընթացքում Եգիպտոսում գրանցվել է հաստատված դեպքերի ոչ մեծ աճ, ընդ որում՝ այս ամիս օրական միջինը 800 դեպք է գրանցվել: