Ֆրանցիսկոս պապը, ով կրքոտ ֆուտբոլասեր է, Ֆրանսիայի վարչապետից անսովոր նվեր է ստացել` մարզաշապիկ, որը ստորագրել է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, հայտնում է Reuters-ը:

Ժան Կաստեքսը Վատիկանում մասնավոր բանակցություններից հետո Պապին նվիրել է 30 համարի մարզաշապիկ, որը մակագրված է եղել Մեսսիի կողմից, ով հանդես է գալիս «Պարի Սեն Ժերմենում»:

84-ամյա Ֆրանցիսկոսը ժամանակին Մեսսիին անվանել է բոլոր ժաարիմանկնե մեծագույն ֆուտբոլիստներից մեկը: Հռոմի պապը Բուենոս Այրեսի «Սան Լորենցո» ֆուտբոլային թիմի երկրպագու է:

Ֆրանսիայի վարչապետը Պապին նաեւ ավելի ավանդական նվեր է տվել՝ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի 1836թ․ հրատարակությունը:

Կաստեքսը Վատիկան եւ Հռոմ այցելել է Ֆրանսիայի եւ Սուրբ Աթոռի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարյուրամյակի կապակցությամբ: