Իրաքում ձերբակալել են 2016 թվականին Բաղդադում առեւտրի կենտրոնի մահաբեր պայթյունի կազմակերպչին։ Պայթյունի հետեւանքով զոհվել էր մոտ 300 մարդ, վիրավորվել՝ 250-ը:

Մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենա էր պայթեցրել Կարրադի կենտրոնում։ Սա Իրաքի մայրաքաղաքում 2003 թվականին ԱՄՆ-ի գլխավորությամբ ներխուժումից հետո ամենաուժեղ հարձակումն էր։

Ոստիկանները Associated Press-ին հայտնել են, որ 29-ամյա Գազվան ազ-Զոբային ձերբակալել են բարդ օպերացիայի ընթացքում։ Նա «Ալ-Քաիդա»-ի զինյալներից էր, 2008 թվականից գտնվում էր կալանքի տակ։

Նա բազմաթիվ հարձակումներ էր նախապատրաստում Իրաքում, որոնցից ամենաաղմկոտը 2016-ին Կարրադայի ռմբակոծությունն էր: Նա գործել է Աբու Օբայդ կեղծանունով: