Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սպանը չի բացառել, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրությունը կարող է ավարտվել նոյեմբերի 25-ին, չնայած թստավորումները, պատվաստումները եւ հիգիենայի այլ միջոցառումները պետք է ուժի մեջ մնան, հաղորդում է Bild-ը:

«Սա նշանակում է, որ արտակարգ դրությունը, որը գործում էր գրեթե 19 ամիս՝ 2020 թվականի մարտի 28-ից, կավարտվի»,- ասել է նա: «Մենք արտակարգ իրավիճակի ռեժիմից անցնում ենք հատուկ զգուշության ռեժիմի»:

Համավարակի դեմ պայքարի բացառիկ միջոցառումները լրանում են ինքնաբերաբար, եթե չերկարաձգվեն խորհրդարանի քվեարկությամբ: