Apple-ը ներկայացրել է M1 Pro եւ M1 Max չիպերով նորացված MacBook Pro նոթբուքերը, որոնք, իր կարծիքով, շատ ավելի արագ են, քան Intel չիպերով նոթբուքերը:

Նոթբուքերը 16 եւ 14 դյույմ չափսերով են, ավելի ամուր ProMotion էկրաններով՝ թարմացման ավելի բարձր արագությամբ. գործառույթը այս տարի է հայտնվել iPhone 13-ում: Ըստ Apple-ի՝ էկրաններն օգտագործում են MiniLED տեխնոլոգիան:

14 դյույմանոց MacBook Pro-ի արժեքը սկսվում է 1999 դոլարից: 16 դյույմանոց մոդելի արժեքը սկսվում է 2.499 դոլարից՝ մի փոքր ավելի թանկ, քան նախորդ մոդելները:

Նոր մոդելներն ունեն HDMI պորտ՝ էկրաններին եւ հեռուստացույցներին միանալու համար: Այն նաեւ օգտագործում է MagSafe մագնիսական միակցիչ: Օգտագործողները նախկինի պես կարող են լիցքավորել նոր մոդելները՝ օգտագործելով USB-C պորտերը, որոնցից երեքը ապահովում են Thunderbolt միացումները:

Նոր մոդելները ստեղնաշարի վրա չունեն Touch Bar սենսորային էկրան, սակայն սնուցման կոճակում կա մատնահետքի սենսոր:

Apple-ի տվյալներով՝ 14 դյույմանոց մոդելները հնարավորություն են տալիս տեսանյութ դիտել 14 ժամ շարունակ, իսկ 16 դյույմանոց մոդելները՝ 21 ժամ: Երկու մոդելներն էլ 30 րոպեում լիցքավորվում են մինչեւ 50 տոկոս, հայտնել է Apple-ը: