Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման  կենտրոն ահազանգ է  ստացվել, որ  Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին  «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է և կան տեղեկություններ, որ ներսում արգելափակված  քաղաքացի կա:

Դեպքի վայր է բերվել կռունկ, իսկ փրկարարները մոտ 2 ժամում հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով կարողացան  վարորդին դուրս  բերել: Մինչ  այդ Վաղարշապատի հիվանդանոցի  բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին վիրավորին,  ապա տեղափոխեցին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: