Երեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են էներգետիկ ճգնաժամի հետ կապված մտավախությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.09 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 84.41 դոլարի, WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.21 տոկոսով՝ մինչեւ 81.86 դոլար մեկ բարելի դիմաց: