Հայաստանում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1054 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 284237 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1910201 վերջին մեկ օրում` 12933 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 21339 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 168-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 255821 անձ` վերջին մեկ օրում 889 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 37 քաղաքացի, մահացածների թիվը 5842 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1235 է: