Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ չի փախչի վտանգից եւ վախ չի զգացել, երբ հայտնի դարձավ 2020 թվականին իր դեմ մահափորձի նախապատրաստման մասին:

«Մենք երբեք չենք փախնի վտանգից, քանի որ ոչ մաքուր խիղճը շատ ավելի սարսափելի է, քան թշնամին, որը մեզ ոչնչացնելու միջոց է փնտրում, այդ թվում՝ ֆիզիկապես: Մենք չենք վախենում»,- գրել է պետության ղեկավարը Twitter-ում:

Երկուշաբթի Բոլիվիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Արսեի հակառակորդները նախապատրաստում են նրա մահափորձը վարձկանների մասնակցությամբ, որոնք ավելի ուշ ձերբակալվեցին Հայիթիի նախագահ Ժովնել Մոիզի սպանության կասկածանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

2019-ի նոյեմբերին Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հրաժարական տվեց՝ իր վերընտրության դեմ բողոքի ակցիաների ֆոնին, որոնց աջակցում էին զինվորականները: Ժանին Ագնեսը, ով այդ ժամանակ Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակն էր, հայտարարեց, որ կզբաղեցնի պետության ղեկավարի պաշտոնը մինչեւ նոր ընտրությունների անցկացումը, եւ նշանակեց իր կաբինետը: 2020 թվականի հոկտեմբերին երկրում նոր քվեարկություն անցկացվեց, որից հետո նախագահ դարձավ Մորալեսի գործընկեր Լուիս Արսեն:

Հուլիսի 7-ին Հաիթիի նախագահ Ժովնել Մոիզը մահացու վիրավորվեց պետության ղեկավարի նստավայրի վրա հարձակման ժամանակ, նրա կինը եւս հրազենի վասվածքներ էր ստացել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարեցին, որ հանցավոր խմբում ընդգրկված է Կոլումբիայի 26 քաղաքացի, որոնցից մի քանիսն արդեն ձերբակալված են: Ընդհանուր առմամբ, սպանության գործով բերման է ենթարկվել ավելի քան 40 մարդ: Նախագահը հուղարկավորվեց հուլիսի 23 -ին հանրապետության հյուսիսում գտնվող Կապ-Աիթիեն քաղաքում: