Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 1 015-ով՝ նախորդ օրվա 998-ի փոխարեն, ընդհանուր՝ 225 325։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել միայն համաճարակի ավարտից հետո) ավելացել է 2,8 տոկոսով, վկայում են շտաբի տվյալները։

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 33 740-ով՝ 8 060 752։ Տոկոսային հարաբերությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,42 տոկոս։

Կորոնավիրուսից հետո Ռուսաստանում ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 23 426-ով՝ 7 040 481։