Անկարայի դատախազությունը 123 զինծառայողի եւ ռազմական ակադեմիայի կուրսանտների կալանավորման օրդեր է տվել՝ 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով, հայտնում է Anadolu-ն:

Հաղորդվում է, որ 73 զինծառայողի եւ 50 կուրսանտի ձերբակալման օպերացիան անցկացվում է Թուրքիայի 18 նահանգներում:
Թուրքական իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETO (Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրել են 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում ապստամբությունից հետո ավելի քան 80.000 մարդ էր ձերբակալվել, եւ մոտ 150.000 պետական ​​ծառայող, այդ թվում՝ զինվորականներ, հեռացվել էին աշխատանքից: Անձամբ Գյուլենը, ով գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել էր հեղաշրջման փորձը եւ հերքել մեղադրանքները: