«Հայաստան» խմբակցությունը՝ հիմնվելով Դոնթի բանաձեւի վրա, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում արդեն 8-րդ անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավորները կրկին բարձրացրեցին երկրի եւ նրա սահմանների անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Նրանք նաեւ նկատեցին, որ պետական ​​կառույցները համառորեն լռում են եւ անտեսում են պատգամավորների պաշտոնական դիմումներն ու խնդրանքները:  «Նախկինում մենք առաջարկել էինք հանդիպումներ կազմակերպել Պաշտպանության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ՝ սահմանին տիրող իրավիճակին վերաբերող հարցերի քննարկման համար, սակայն դա այդպես էլ չարվեց»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Արդյունքում Ղազինյանի թեկնածության քննարկումը հերթական անգամ վերածվեց փոխադարձ քննադատության: Ընդդիմությունը իշխանություններին մեղադրեց անգործության մեջ, իսկ իշխող մեծամասնության պատգամավորներն իրենց հակառակորդներին մեղադրեցին պոպուլիզմի եւ քաղաքական դիվիդենդներ վաստակելու փորձի մեջ:

Բուռն բանավեճից հետո Ղազինյանն ասաց, որ հրաժարվում է պատասխանել ՔՊ-ի պատգամավորների հարցերին։ Այսպիսով, Ղազինյանի թեկնածությունը կրկին չհաստատվեց:

Ընդդիմությունը ստիպված կլինի նոր  թեկնածուի ներկայացնել։