Ռուսաստանը եւ Հայաստանը պատրաստում են միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի ժամանակ ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

«Հայաստանի համար դրական ազդեցությունը ինտեգրումից (ԵԱՏՄ-խմբ.) ոչ սակագնային խոչընդոտների վերացման արդյունքում, համագործակցության ամրապնդումը եւ աշխատանքի բաշխման համակարգում մեր երկրների մասնակցության արդյունավետության բարձրացումը կազմել են ՀՆԱ-ի ավելի քան 1,5%-ը»,-հավելեց նախարարը:

Անդրադառնալով միջտարածաշրջանային համագործակցությանը` նա նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա համագործակցության 19 պայմանագիր, ինչը ամուր հիմք է փոխգործակցության կառուցման համար: Ռեշետնիկովն ասաց, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստում են միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար։ «Վերջերս համագործակցություն է հաստատվել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի եւ Հայաստանի Արմավիրի մարզի միջեւ»,-ընդգծեց նա: