Երեւանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու տաճարը նախատեսվում է կառուցել քաղաքում չպահպանված առաջին ուղղափառ եկեղեցու տեղում, «ՌԻԱ Նովոստի»-ին պատվել է Երեւանի եւ Հայաստանի արքեպիսկոպոս Լեոնիդ (Գորբաչով):

«Հայաստանում ուղղափառ քրիստոնյաների միավորման կենտրոններից մեկը կլինի տաճարային համալիրը, որի շինարարությունը նախատեսվում է Երեւանում: Հատկանշական է, որ Երեւանի առաջին ուղղափառ եկեղեցին, որն օծվել էր ի պատիվ Ամենասուրբ Աստվածածնի, ժամանակին գտնվել է նույն վայրում, որտեղ այժմ նախատեսվում է համալիրի կառուցումը: Ցավոք, տաճարը մինչ մեր օրերը չի պահպանվել՝ ինչպես եւ շատ քրիստոնեական սրբավայրեր»,- ասել է արքեպիսկոպոսը:

Այնուամենայնիվ, ըստ արքեպիսկոպոսի, դեռ վաղ է խոսել դրա կառուցման ժամկետների մասին: «Հայաստանում գործում է Ռուս Ուղղափառ եկեղեցու ութ ծխական համայնք, որոնցից երկուսը գտնվում են 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում»,- հավելել է նա:

«Առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետությունում ՌՈւԵ-ի՝ լիարժեք կարգավիճակ ստանալու գործընթացն ավարտին հասցնելն է, ինչը թույլ կտա ակտիվորեն զարգանալ, շփվել հոգեւորականների եւ հավատացյալների, դիվանագիտական գերատեսչությունների եւ ներկայացուցչությունների, Հայաստանում ռուսական կազմակերպությունների եւ ընկերությունների, մեր հայրենակիցների հետ»,- ասաց Լեոնիդ արքեպիսկոպոսը:

Հոկտեմբերի 15-ին Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդը որոշեց Հայաստանի տարածքում հիմնել Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմը: Երեւանահայ թեմի եպիսկոպոս է ընտրվել Կլինի արքեպիսկոպոս Լեոնիդը, ով 2016 թվականից զբաղեցնում էր Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու ծխական համայնքի կառավարչի պաշտոնը: Ինչպես նաեւ, Սինոդի որոշմամբ, նա շարունակում է զբաղեցնել Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: