Ավելի քան 1 մլրդ դոլար շուտով որպես ներդրումներ կհատկացվի Հայաստանի տնտեսությանը՝ ուղղվելով էներգետիկայի, ենթակառուցվածքի, տրանսպորտի ոլորտներում նախագծերի իրականացմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 19-ին, ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի ութերորդ լիագումար նիստից հետո, ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

Նա վստահություն հայտնեց, որ դա շատ լուրջ ավանդ կլինի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում։

«Այդ ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություններ արդեն գոյություն ունեին։ Ես կարծում եմ, որ այս համաժողովից հետո նոր պայմանավորվածություններ կլինեն։ Ներկա պահին Ռուսաստանից Հայաստան համատեղ կուտակված ներդրումների չափը կազմում է ավելի քան 2,2 մլրդ դոլար»,- ավելացրեց Վոլվիչը։