Մարդու իրավունքների պաշտպանին չեմ արձաքանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ հրաժարվելով մեկնաբանել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հայտարարությունն այն մասին, որ Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերն ամրաշինական աշխատանքներ են կատարում։

«Պաշտպանն ինքն է հայտարարություն տարածում, իրենից ճշտումներ կատարեք»,- նշեց նա։