«Գեոպրոմայնինգ» ընկերությանը մենք ծանոթ ենք, փոխգործակցում ենք նրա հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 19-ին, ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի ութերորդ լիագումար նիստից հետո ասաց Արտահանական վարկերի ապահովագրման ռուսաստանյան գործակալության («ԷԿՍԱՐ») գլխավոր տնօրեն Նիկիտա Գուսակովը։

«Ռուսաստանը լեռնարդյունահանող տեխնիկայի լավ նմուշներ ունի։ Դրանք կապիտալ պահանջող սարքավորումներ են, որոնց համար, որպես կանոն, համապատասխան ֆինանսավորման ներգրավում է անհրաժեշտ։ Ուստի մենք պատրաստ ենք տրամադրել ինչպես ուղղակի ֆինանսավորում, այնպես էլ լիզինգային սխեմաների միջոցով։ Նման նախագծեր մենք իրականացրել ենք Ղազախստանում, Ուզբեկստանում, հենց հանքարդյունահանման տեխնիկայի ֆինանսավորման գծով»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ի թիվս այլոց, զբաղվում է Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի շահագործմամբ։