Մոսկվան ելնում է այն բանից, որ ՆԱՏՕ-ն առաջինը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման քայլ պետք է անի, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այո, մենք ելնում ենք դրանից, որովհետեւ մենք երբեք չենք սկսել հարաբերությունների վատացումը ոչ ՆԱՏՕ-ի, ոչ Եվրամիության, ոչ արեւմուտքի կամ աշխարհի որեւէ այլ տարածաշրջանի ցանկացած երկրի հետ»,- ասել է նա լրագրողներին։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երկուշաբթի հայտարարել էր ՆԱՏՕ-ին կից դիվանագետների արտաքսմանը Ռուսաստանի պատասխան միջոցների մասին. Մոսկվայում ՆԱՏՕ կապի ռազմական առաքելության աշխատանքը դադարեցնելուց զատ՝ աշխատանքը կդադարեցնի նաեւ նրա տեղեկատվական բյուրոն։ ՆԱՏՕ-ում ռուսաստանյան մշտական ներկայացուցչությունը նույնպես կդադարեցնի աշխատանքը նոյեմբերի 1-ից  կամ մի փոքր ավելի ուշ։ Ռուսաստանի հետ շփումների համար դաշինքն այժմ պետք է դիմի Բելգիայում ՌԴ դեսպանին։