Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել 6 տարով «մոռանալ Սաակաշվիլիին», գրում է «Sputnik Georgia»-ն:

Քաղաքական գործչի խոսքով ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաճախ էր խոսում նախկին նախագահի ճակատագրի մասին ՝ ցույց տալու համար «ինչ է նա իրենից ներկայացնում»:

«Ընտրությունների ավարտից հետո ես կխնդրեի մեր թիմի անդամներին մեկնաբանություններ չանել Սաակաշվիլիի մասին»,-ասել է վարչապետը: Նա հիշեցրել է, որ պետության նախկին ղեկավարի դեմ 2 քրգործ է հարուցվել: «Նա բանտարկյալ է եւ պատիժը կկրի առնվազն վեց տարի»,-նշել  է   Ղարիբաշվիլին: