Վեց մարդ գրավել է Մադրիդի Պրադո թանգարանի դահլիճներից մեկը եւ սպառնում է ինքնասպան լինել, եթե վարչապետ Պեդրո Սանչեսը չկատարի նրանց պահանջները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով La Sexta-ն:

Խոսքն այսպես կոչված թունավոր յուղի սինդրոմի զոհերի մասին է, այdպես է կոչվում հիվանդության բռնկումը, որը տեղի էր ունեցել 1981 թվականին Իսպանիայում` ռափսի յուղից զանգվածային թունավորման պատճառով: Այդ ժամանակ, ինչպես պնդում են զոհերի շահերը ներկայացնող խմբի ներկայացուցիչները, կարող էր զոհվել մոտ 4 հազար մարդ: Ակցիայի մասնակիցները գտնվում են Պրադո թանգարանի դահլիճում, որտեղ գտնվում է Դիեգո Վելասկեսի հայտնի «Մենինաները» կտավը:

20 minutos թերթի տվյալներով՝ պահանջներից մեկն այն է, որպեսզի Սանչեսը համաձայնի հանդիպմանն ասոցիացիայի հետ, որի ներկայացուցիչները կազմակերպել են ակցիան:

1981-ի կեսերին Մադրիդի ինքնավար համայնքի հիվանդանոցները լցվեցին հոգնածությամբ, ջերմությամբ, հազով, քնկոտությամբ, գլխացավերով և շնչառական խնդիրներով հիվանդներով: Հիվանդների մեծ մասն ապրում էր աղքատ թաղամասերում, նրանք թունավորվել էին ռափսի յուղից, որը, ինչպես պարզվել է, կեղծված էր: