Հայիթիում ամերիկացի եւ կանադացի միսիոներների առեւանգած բանդան 17 մլն դոլարի չափով փրկագին է պահանջում նրանց ազատ արձակելու համար, հաղորդում է Wall Street Journal-ը։

Ադարադատության նախարար Լիստ Կիտելն ասել է, որ Հետախուզությունների դաշնային բյուրոն եւ Հայիթիի ոստիկանությունը կապ են հաստատել առեւանգողների հետ եւ պահանջում են ազատ արձակել միսիոներներին։  Բանակցությունները կարող են տեւել մի քանի շաբաթ:

16 ամերիկացիներից եւ 1 կանադացիներից բաղկացած խումբը ներառում է վեց կին եւ հինգ երեխա: Մարդկային իրավունքների վերլուծության եւ հետազոտությունների Հայիթիի շահույթ չհետապնդող կենտրոնի զեկույցում նշվում է, որ Հայիթիում առեւանգումները դարձել են ավելի հաճախակի՝ աճող քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում, միայն 2021 թվականի առաջին 9 ամիսներին առնվազն 628 միջադեպ է գրանցվել։