Սինգապուրի կարգավորիչ մարմինը հայտարարել է երկրի էներգետիկ անվտանգության ապահովման հազվագյուտ նախաձեռնող միջոցառումների մասին, քանի որ գազի համաշխարհային գների բարձրացումը ցնցել է քաղաք-պետության էլեկտրաէներգիայի շուկան, հաղորդում է Reuters-ը։

Այս միջոցները կներառեն անվտանգության պաշարների ապահովում՝ անհրաժեշտության դեպքում կոմունալ ծառայություններին գազի առկայությունն ապահովելու համար

«Անվտանգ եւ հուսալի էներգիայի մատակարարումը կարեւոր նշանակություն ունի Սինգապուրի գոյատեւման եւ տնտեսական մրցունակության համար,-ասվում է EMA-ի հաղորդագրության մեջ;

Հեղուկացված գազի գների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, EMA-ի համաձայն, 500 տոկոսով ավելի է։