Իսրայելը հաստատել է մոտ 5 միլիարդ շեքելի (1.5 միլիարդ դոլար) բյուջեն, որը կօգտագործվի բանակն Իրանի միջուկային ծրագրին պոտենցիալ հարված հասցնելուն նախապատրաստելու համար, հաղորդում է 12-րդ ալիքը:

Բյուջեն միջոցներ է ներառում տարբեր տեսակի ինքնաթիռների, հետախուզական տեղեկությունների հավաքման անօդաչու թռչող սարքերի եւ հարձակման համար անհրաժեշտ եզակի սպառազինությունների համար, որոնք ուղղված կլինեն ստորգետնյա թիրախների ոչնչացմանը, հայտնում է Times of Israel-ը:

Հաղորդագրությունը հայտնվեց օրեր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարեցին իրենց նոր «բունկերների կործանիչի»՝ GBU-72 Advanced 5K Penetrator-ի հաջող փորձարկման մասին: 5000 ֆունտանոց ռումբը կարող է որպես իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու գործիք օգտագործվել: GBU-72-ը նախատեսված է կործանիչով կամ ծանր ռմբակոծիչով փոխադրվելու համար: Իսրայելը ռմբակոծիչներ չունի, որոնք ի վիճակի են տեղափոխել բունկերների հսկայական կործանիչներն ԱՄՆ ներկայիս զինանոցում: