ՄԻԵԴ-ը Թուրքիային կոչ է անում չեղարկել նախագահին վիրավորելու մասին օրենքը, գրում է Reuters-ը:

2017 թվականին Վեդաթ Սորլին դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման՝ նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի եւ լուսանկարի համար, որը նա տարածել էր Facebook-ում, ինչպես նաեւ երգիծական եւ քննադատական ​​մեկնաբանությունների համար:

ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ չկա արդարացում Սորլիի կալանավորման եւ նախնական կալանքի կամ քրեական պատիժ նշանակելու համար: «Նման պատժամիջոցն իր բնույթով  անխուսափելիորեն զսպող ազդեցություն ունեցավ շահագրգիռ անձի՝ հանրությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու պատրաստակամության վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Դատարանը հավելել է, որ Սորլիի դեմ հարուցված քրեական գործը «անհամատեղելի է խոսքի ազատության հետ»: 

Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2020 թվականին 31 297 հետաքննություն է անցկավել, այս մեղադրանքով հարուցվել է 7 790 գործ, 3325 մարդ  դատապարտվել է: Այս թվերը փոքր-ինչ ցածր են նախորդ տարվա համեմատ: 2014-ից, երբ նախագահ դարձավ Էրդողանը, նախագահին վիրավորելու համար 160  169 հետաքննություն է իրականացվել, 35,507 գործ եւ 12,881 մեղադրական եզրակացություն: