Ավելի քան 100 միլիոն ծայրահեղ աղքատ մարդիկ Աֆրիկայում վտանգի տակ են գտվնում կլիմայի փոփոխության արագացման պատճառով, ինչը կարող է երկու տասնամյակների ընթացքում մայրցամաքային սառցադաշտերի հալեցման պատճառ դառնալ, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, փոխանցել է AFP-ն:

COP26 կլիմայի փոփոխության գագաթնաժողովին ընդառաջ ՄԱԿ-ը զեկույցում ընդգծել է անցյալ տարի Աֆրիկայի «անհամաչափ խոցելիությունը»` պարենային անվտանգության բացակայության, աղքատության եւ տեղահանման պատճառով:

«Ենթադրվում է, որ մինչեւ 2030թ. մինչեւ 118 միլիոն ծայրահեղ աղքատ մարդիկ Աֆրիկայում ենթարկվելու են երաշտի, ջրհեղեղների եւ ծայրահեղ շոգի, եթե արձագանքման համար համարժեք միջոցներ չձեռնարկվեն», - ասել է Աֆրիկյան միության գյուղական տնտեսության եւ գյուղատնտեսության հարցերով հանձնակատար Խոսեֆա Լեոնել Կորեյա Սակոն:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից համակարգված զեկույցի համաձայն՝ ծայրահեղ աղքատներն այն մարդիկ են, ովքեր ապրում են օրական 1.90 դոլարից պակաս եկամուտով:

«Սահարայից հարավ գտնվող աֆրիկան երկրներում կլիմայի փոփոխությունը կարող է մինչեւ 2050 թվականը երեք տոկոսով նվազեցնել համախառն ներքին արդյունքը», - ասել է Սակոն զեկույցի նախաբանում: «Ոչ միայն ֆիզիկական վիճակն է վատթարանում, այլեւ ավելանում է հիվանդություններից տառապող մարդկանց թիվը», - ասել է նա:

ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Պետերի Տալասը ասել է, որ վերջին մեկ տարում Աֆրիկայում ​​շարունակվել է ջերմաստիճանի բարձրացումը, «ծովի մակարդակի բարձրացման արագությունը», ինչպես նաեւ եղանակային ծայրահեղ երեւույթները, ինչպիսիք են ջրհեղեղները, սողանքներն ու երաշտները, որոնք կլիմայի փոփոխության ցուցիչներ են: «Աֆրիկայի արեւելքում գտնվող վերջին սառցադաշտերի արագ կրճատումը, որոնք ակնկալվում է, որ ամբողջությամբ կհալչեն մոտ ժամանակներս, ազդանշանում է Երկրի համակարգում անխուսափելի եւ անդառնալի փոփոխությունների սպառնալիքի մասին», - ասել է Տալասը:

Տաքացման երեսնամյա միտումը 1991-2020 թվականներն ավելի բարձր էր, քան 1961-1990թթ. Աֆրիկայի բոլոր շրջաններում եւ «զգալիորեն ավելի բարձր», քան 1931-1960թթ.:

Ծովի մակարդակի բարձրացման արագությունը արեւադարձային ափերի եւ Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում, ինչպես նաեւ Հնդկական օվկիանոսի երկայնքով ավելի արագ է, քան համաշխարհային միջին ցուցանիշը:

«Այսպես շարունակելու դեպքում մինչեւ 2040-ականները սառցածածկերն ամբողջությամբ կրճատվեն», - ասվում է զեկույցում: