Ապագայում «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում կարող են լրացուցիչ գործառույթներ ավելացվել: Այսպիսով, կարող է նշվել տարած հիվանդության, ժամանակի, ինչպես նաեւ հակամարմինների թվի մասին տեղեկատվությունը: Այս մասին հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուրսուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։

Բացի այդ, ինչպես նշել է Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահը, քննարկվում է քաղաքացիներին ցամաքային տրանսպորտով տեղափոխելիս հավելվածից օգտվելու հարցը:

Սարգսյանը կանխատեսում է օգտվողների թվի ամսական աճ՝ 500 հազար մարդու սահմաններում:

«Աշխատանքներ են տարվում հզորությունների մեծացման, քաղաքացիներից ստացվող բողոքներին եւ առաջարկություններին հետեւելու, QR-կոդեր գեներացնող լաբորատորիաների հուսալիության ստուգման ուղղությամբ եւ այլն: Մշակվում է նաեւ կորպորատիվ ռիսկերի գնահատման համակարգ», - հայտնել է ԵԱԶԲ կառավարման խորհրդի փոխնախագահը: