«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես արդեն գիտենք, Սյունիքում եւ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխանական թեւը ջախջախիչ պարտություն է կրել: Օրինակ` Գորիսում Առուշ Առուշանյանը, որը, ի դեպ, քաղաքական դրդապատճառներով բանտում է, բացառիկ հաղթանակ է տարել:

Ըստ մեզ հասած լուրերի` Հայաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը, թեեւ կատարվածից հետո «նաշադիրով» է ուշքի եկել, սակայն` շուտ կողմնորոշվել է: Բանն այն է, որ Փաշինյանն իր թիմի հետ միասին փորձում է Առուշ Առուշանյանին սիրաշահել:

Առաջիկայում, հավանաբար, Առուշանյանին իշխանությունների հրամանով բանտից ազատ կարձակեն, ապա ինչ-որ անհասկանալի եւ մութ մտադրություններով կսկսեն սիրաշահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում