Էկվադորի նախագահ Գիլյերմո Լասոն արտակարգ դրություն է հայտարարել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար՝ ասելով, որ անվտանգությունն ապահովելու համար փողոց դուրս կգան զինվորականներն ու ոստիկանները:

Նա նշել է, որ Էկվադորը թրաֆիքինգի գոտուց վերածվել է գոտու, որտեղ նույնպես թմրանյութեր են օգտագործվում: «Դա արտացոլվում է ոչ միայն մեր երկրում օգտագործվող թմրամիջոցների քանակի, այլ նաեւ այն հանցագործությունների թվի վրա, որոնք այսօր ուղղակի կամ անուղղակիորեն կապված են թմրամիջոցների վաճառքի հետ»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը հանգեցրել է սպանությունների, գողությունների ու կողոպուտների թվի աճին: