Հոկտեմբերի 20-ին, ժամը 06։33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկում կրակ է նկատվում։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։50-ին, մարվել՝ 08։14-ին։

Այրվել են տան տանիքը (մոտ 130 քմ) և երկրորդ հարկը՝ (70 քմ) գույքով։