Ավելի քան 100 մարդ է զոհվել Հնդկաստանում եւ Նեպալում ավերիչ սողանքների եւ ջրհեղեղների հետեւանքով, որոնք ողողել են ճանապարհներ եւ տներ, մեծ թվով մարդիկ անհետ կորած են համարվում, փոխանցում է AFP-ը։

Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտարակհանդում, վերջին օրերին զոհվել է 46 մարդ, 11 մարդ անհետ կորած է համարվում։ Երկրի հարավում՝ Քերալում, զոհվել է 39 մարդ։

Առնվազն 6 մարդ է զոհվել Հիմալայան նահանգի երկու շրջաններում։ Հնդկաստանի մետեորոլոգիական վարչությունն ընդլայնել է իր եղանակային զգուշացումը՝ կանխատեսելով հորդառատ անձրեւներ։