Կապավորի օրվան ընդառաջ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կառավարման համակարգի կազմակերպման համալիր մարզում են անցկացրել  Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Այսօր կապի կենտրոնի ղեկավար, կապիտան Անաստասիա Պոպովան ծառայություն է իրականացնում մարտական ​​դիրքում եւ կատարում է խաղաղապահ առաքելության խնդիրները: Նա պլանային ռադիոմարզումներ է իրականացնում կապի ուղիների ստուգման նպատակով՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի դիտակետերի շարունակական վերահսկողության ապահովման համար:

Մարզումներում գործարկվել են բոլոր 27 դիտակետերը, որոնք տեղակայված են Լաչինի միջանցքում, Մարտունիում, Մարտակերտում եւ Լեռնային Ղարաբաղի այլ շրջաններում շփման գծի երկայնքով:

Անցկացվող միջոցառման շրջանակներում բաժանորդների միջեւ ռադիոմարզումներն իրականացվել են հորինված կանչերով: