Իսրայելում կորոնավիրուսի նոր AY.4.2 շտամով վարակման առաջին դեպքն է գրանցվել։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Այն հայտնաբերվել է Եվրոպայի մի քանի երկրներում, փոխանցում է ՌԲԿ-ը։

Գիտնականները ենթադրում են, որ մուտացիան կարող է 10-15 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան հնդկական շտամը։ Շտամն ակտիվ տարածվում է, սակայն դեռ դանդաղ, քան նախնական դելտա շտամը։