Չինաստանի հետ պատերազմի շանսերը հաջորդ տարի «շատ ցածր են»։ Այս մասին հայտարարել է Թայվանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան Թայբեի եւ Պեկինի միջեւ լարվածության սրման ֆոնին, փոխանցում է Reuters-ը։

«Կարծում եմ՝ հաջորդ տարի պատերազմի շանսերը շատ ցածր են։ Սակայն կան բաներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Դրանք կոչվում են պատահական իրադարձություններ։ Եթե բացառենք որոշ անկանխատեսելի իրադարձություններ, ապա խնդիրներ չեն լինի»,-ասել է Ազգային անվտանգության բյուրոյի տնօրեն Չեն Մին Տոնգը։