ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Թունիսի խորհրդարանը «չի կարող փակ մնալ անորոշ ժամանակով»: Նա կոչ է արել Թունիսի նախագահին սահմանել խորհրդարանի բացման հստակ ժամանակացույց: «Երկրի ապագայի եւ ներքին ու միջազգային վստահության համար հրամայական է, որ նախագահը եւ Թունիսի իշխանությունները բոլոր մակարդակներում ամբողջությամբ վերականգնեն սահմանադրական եւ ինստիտուցիոնալ կարգը, ներառյալ խորհրդարանական գործունեությունը»,-ասել է նա։