Եվրոպան աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ անցած շաբաթ Եվրոպայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 7 տոկոսով, փոխանցում է AP-ը։

ԱՀԿ-ում հայտնել են, որ անցած շաբաթ գրանցվել է վարակման մոտ 2,7 մլն եւ մահվան ավելի քան 46 000 դեպք։ Ամենից շատ դեպքեր են գրանցվել Բրիտանիայում, Ռուսաստանում եւ Թուրքիայում։

Դեպքերի կրճատում է գրանցվել Աֆրիկայում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում, որտեղ վարակվածների թիվը նվազել է համապատասխանաբար 18 եւ 16 տոկոսով։

Աֆրիկայում մահվան դեպքերի թիվը կրճատվել է գրեթե քառորդ անգամ՝ չնայած մայրցամաքում պատվաստանյութերի պակասին։