Իսլամաբադում դատարանի առջեւ է կանգնել պակիստանաբնակ ամերիկացին, ով մեղադրվում էր ընկերուհուն՝ նախկին դեսպանի դստերը բռնաբարելու եւ գլխատելու մեջ:

27-ամյա Նուրա Մուկադամայի դաժան սպանությունը բողոքի ալիք բարձրացրեց ամբողջ երկրում:

30-ամյա Զահիր Ջաֆերը` հարուստ արդյունաբերական ընտանիքից, հերքել է Մուկադամի սպանությունը: «Դատավարությունը պաշտոնապես մեկնարկել է: Մեր առաջին վկան այսօր հարցաքննվեց, եւ հաջորդ նիստին մենք կներկայացնենք եւս հինգ վկայի»,- Իսլամաբադի դատարանի դիմաց AFP-ին ասաց զոհի ներկայացուցիչ Շահ Հավարը:

27-ամյա աղջիկը հարձակման էր ենթարկվել ամուսնության առաջարկից հրաժարվելուց հետո՝ փորձելով փախնել Իսլամաբադի էլիտար թաղամասում գտնվող Ջաֆերի հսկայական առանձնատնից:

Ջաֆերը բռնաբարել եւ ծեծել էր նրան փողային կռփազենքով, այնուհետեւ՝ գլխատել «սուր զենքով»:

«Նրա կյանքը կարող էր փրկվել, եթե հանցակիցներն այլ կերպ վարվեին»,- ասվում է զեկույցում, որը դատարանին ներկայացվել էր նախորդ նիստին:

Սպանության գործով մեղադրանք է առաջադրվել եւս 11 անձի, այդ թվում՝ Ջաֆերի տնային աշխատողներից ոմանց, նրա ծնողներին եւ այլոց, ում խնդրել էին գաղտնի պահել ապացույցները:

Մուկադամի սպանությունը գրավել էր ամբողջ երկրի ուշադրությունը՝ երկրում կանանց իրավունքների համար աճող շարժման պատճառով: