ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) բնապահպանները մարդկությանը մեղադրել են մոլորակի համար վնասակար վառելիքից չափազանց մեծ կախվածության մեջ: Նոր զեկույցում հետազոտողները պարզել են, որ ածխի, նավթի եւ գազի պաշարների ստեղծմանն ուղղված համաշխարհային կառավարությունների պլանները հակասում են համաշխարհային աղետից փրկվելուն, հաղորդում է «Լենտա»-ն:

Գիտնականներն ուսումնասիրել են 15 խոշոր երկրների՝ այդ թվում՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Նահանգների կառավարության ռազմավարությունները հանքարդյունաբերության ոլորտում: Փորձագետները եզրակացրել են, որ դրանցից շատերի իշխանությունները շարունակում են աջակցել մոլորակի համար վտանգավոր էներգիայի աղբյուրների նախագծերին:

Ըստ հետազոտողների կանխատեսումների՝ հանածո վառելիքի արտադրությունը կշարունակի աճել մինչեւ առնվազն 2040 թվականը եւ կկրկնապատկի թույլատրելի ծավալը՝ Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար: Գիտնականները նշել են, որ նավթի եւ գազի արդյունահանումն ամենից շատ կաճի, իսկ ածուխի արտադրությունը փոքր-ինչ կնվազի:

Սակայն հանածո վառելիքի փաստացի ծավալը մինչեւ 2030 թվականը 110 տոկոսով կգերազանցի կլիմայական ճգնաժամի կանխարգելման հետ համատեղելի ծավալը: Փորձագետների կարծիքով՝ ջերմաստիճանի բարձրացումը հնարավոր չի լինի զսպել նույնիսկ Ցելսիուսի երկու աստիճանի դեպքում, նավթն ու գազն անհրաժեշտից 45 տոկոսով ավելին կլինեն:

UNEP-ի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը հայտարարել է, որ շատ ժամանակ չի մնացել գլոբալ տաքացման աղետալի հետեւանքները կանխելու համար: Նմանատիպ դիրքորոշում ունի Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի գիտնական Պլոյ Աչակուլվիսուտը: Ըստ հետազոտողի՝ անհրաժեշտ է «անմիջապես եւ կտրուկ» սահմանափակել ածխի, նավթի եւ գազի արդյունահանումը:

Հոկտեմբերի կեսերին միջազգային կլիմայի թափանցիկության ասոցիացիայի փորձագետները պարզել են, որ G20-ի երկրները սկսել են ավելի շատ աղտոտել մոլորակը: Գիտնականների կարծիքով՝ 2021 թվականին աշխարհի հիմնական տնտեսություններից ածխաթթու գազի արտանետումների մակարդակը նախահամաճարակային մակարդակի համեմատ կաճի չորս տոկոսով: Բացասական փոփոխությունները գիտնականները պայմանավորել են հանածո վառելիքի պահանջարկի ավելացմամբ եւ դանդաղ թունազերծմամբ: