Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը Վանաձորում 2013 թվականի հոկտեմբերին 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանելու մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւի անմեղությունը ճանաչել է։

Հիշեցնենք, որ 8 տարի առաջ Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա՝ հիվանդանոցում մահացել: Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը արդարացման դատական ակտ էր կայացրել։ Իսկ վերաքննիչ դատարանը Կարեն Կունգուրցեւին առաջադրել էր նոր մեղադրանք՝ դիտավորությամբ անձին մարմնական վնասվածք հասցնել, որն առաջացրել է մահ: Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր առաջին ատյան՝ նոր քննության։