Այսօր «Երիտասարդի Ձայնը» քաղաքացիական ակումբը մեկնարկել է «Համախմբվենք» շարժումը՝ մայրաքաղաքի փողոցներում ակցիա իրականացնելով:

«Ինչո՞ւ չկանգնեցրիր պատերազմը», «Սա՞ էր քո զրոյական կետը, 5000 զոհ=5 մլրդ», «Գերիները քեզ ներեցի՞ն» գրությամբ պաստառներով են նախաձեռնության անդամները շրջել փողոցներում:

«Մեր թիմակիցները Երևանի մի շարք փողոցներում իրականացնելով խաղաղ ակցիաներ բարձրաձայնում էին հարցեր, որոնք հուզում են հանրության մեծամասնությանը և մասնավորապես երիտասարդներին, որոնց պատասխանները այս 1 տարվա ընթացքում իշխանությունները չեն տվել»,- հայտնում են նախաձեռնությունից՝ նշելով, որ ակցիաները շարունակական են լինելու: