Մեծ Բրիտանիայում հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել է ցուցարար, որը կախաղանի իմիտացիա է տեղադրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ, հայտնել է BBC-ն:

Հրապարակման մեջ նշվում է, որ ակցիան չորեքշաբթի Լոնդոնում խորհրդարանի մոտ պատվաստումների դեմ անցկացվող ցույցերի մի մասն էր:

Կախաղան տեղադրած տղամարդուն ոստիկանությունը բերման է ենթարկել, իսկ կախաղանը՝ ապամոնտաժել։

Պահպանողական պատգամավոր Մայքլ Ֆաբրիկանտը միջադեպը «կոպիտ եւ չմտածված» է անվանել քաղաքական գործիչ Դեյվիդ Ամեսի մահվան ֆոնին, որին անհայտ անձը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Անգլիայի հարավում՝ Լի-օն-Սի քաղաքի մեթոդիստական ​​եկեղեցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: