44-օրյա պատերազմիցուղիղմեկտարիանց, NEWS.am-ը ներկայացնում է այդօրերիքրոնիկոնը՝ հնարավորությունտալովավելիսթափհայացքովգնահատելպատերազմիընթացքնուիրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 26-րդ՝ հոկտեմբերի 22

ՀՀ ԱԳՆ-ն ուշ գիշերին հայտարարություն տարածեց, որով կոչ էր անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

«Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում:Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը»:

Մամուլը հայտնեց, որ նախօրեին համար Մոսկվամեկնած արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հետ հանդիպման և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռահար բանակցություններում առանձնապես մեծ հաջողություններ չի գրանցել: Երեկոյան վերադառնալով Երևան՝ շտապել է վարչապետի մոտ: Hraparak.am-ը գրեց, որ կեսգիշերին մոտ վարչապետին են այցելել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, որոնք կոնկրետ առաջարկ են արել Փաշինյանին՝ լիազորել Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ մեկնել Մոսկվա և փորձել բանակցություններ վարել: Ըստ կայքի՝ վարչապետը հակված չէ օգտվել նախկին նախագահների ծառայություններից: Օրեր առաջ նա նման փորձերը մերժել էր:

Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը հայտնեց, որ երկրի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ 61 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:Խորհրդարանականները նաև դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումները Արցախի բնկիչ ժողովրդի՝ հայերի նկատմամբ:

Արցախի ՊԲ-ից  հայտնեցին, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը.

«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը»:

Նկատենք, որ գրեթե բառացի կրկնվում են գիշերվա մարտերի մասին առավոտյան տարածվող տեքստերը։

Արցախի ԱԻՊԾ-իցտեղեկացրեցին, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Առավոտյան թշնամին հրետանի է կիրառել Մարտունու եւ հարակից գյուղերի ուղղությամբ։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է:  

«Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»,-հավելել էր նա:

Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես է Արցախի ԶՈՒ-երը  ոչնչացնում թշնամու ռազմական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրությանն ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն  ուղերձ հղելուց հետո հակառակորդի զինյալները ոչնչացվել են։Զինուժմեդիայի հրապարակված տեսանյութում բացահայտվելեն  հակառակորդի կեղծիքները։ Օրինակ, հակառակորդի տեսանյութերում գերակշռում են ֆոտոշոփերը։ Այդպիսի մի տեսանյութ է հրապարակվել, թե նրանց զինվորները գտնվում են Արցախի ինչ-որ բնակավայրում, որտեղ տեղակայված է նրանց դրոշը, բայց չգիտես ինչո՞ւ քամուց դրոշը ծածանվում է,  մինչդեռ ծառերի տերեւներն անշարժ են։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար:

«Կացարաններում բնակվող անձանց բարձրացրած անհատական շատ խնդիրներ տեղում ստացել են լուծում:Այցերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Արցախի մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվել է նաև թեժ գծի զանգերի և անհատական բողոքների քննարկմամբ: Արձանագրված հարցերի կապակցությամբ գրավոր առաջարկներ կներկայացվեն պետական մարմիններին»,- ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքիիր էջում մեջբերում արեց Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից.

«Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

Առանց մեկնաբանության։

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր ՎանեցյանըՖեյսբուքում ահազանգեց.

«Անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։

«Տղե՛րք,

Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։

Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ․ ժամանակը թանկ է»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ Ֆեյսբուքում հրապարակելով թուրքական խոցված «Բայրաքթարի» լուսանկարը, գրել էր.

«Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է. Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային։ Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը։Իսկ դա ուղիղ նշանակում է պահանջարկի կտրուկ անկում թուրքական այս զինատեսակի ( և ընդհանրապես՝ վստահության նվազում թուրքական զինտեխնիկայի) նկատմամբ: Մանավանդ, որ ըստ տարբեր աղբյուրների, խփված «Բայրաքթարների» թիվը շատ ավելի մեծ է։Այնպես որ, երբեք մի հարցրեք՝ մենք մեր սահմանափակ ռեսուրսներով ինչ լուրջ վնաս կարող ենք հասցնել Թուրքիային։ Ոչ միայն կարող ենք, այլեւ արդեն հասցրել ենք»։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առաջ բողոքի ցույցի մասնակից արցախցի երեք կին հանդիպել են դեսպանատան դիվանագիտական բաժնի պետի հետ։ Վերադառնալով հանդիպումից, Լիանա Ադամյանն ասաց, որ իրենց պահանջները ներկայացրել են թե՛ բանավոր, թե՛ գրավոր՝ նամակի տեսքով։

«Նաև հանդիպում պահանջեցինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Մենք ընդգծել ենք, որ պատասխանը պիտի արագ լինի և սպասելու ենք դրան, այլապես հնարավոր է մեր հավաքն ավարտվի, բայց մենք նորից ենք գալու, մենք ուրիշ տեղ գնալու չունենք, մենք ուրիշ հայրենիք չունենք»,- ասել էր նա։

Արցախի կանայք ԱՄՆ-ից պահանջում են նաև ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում տեսանյութ տեղադրեց, այն ուղեկցելով գրառումով.

«Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր տղաների հետ հանդիպումից հետո որոշել եմ խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին: Այն ներկայացնում եմ ստորև` հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեքկոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից»:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը սկսեց հոկտեմբերի 22-ի իր գրառումների շարքը.

«Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբեր»:

Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի անվտանգության եւ քաղաքականության հարցերով նահանգապետի տեղակալ ԱլիյարՌաստգունհայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտուց 71 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում:

Նա նշել էր, որ ԼՂ հակամարտության կողմերին զգուշացրել են նման գործողությունների անթույլատրելիության մասին, բացի այդ, իշխանությունները միջոցներ են ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար:

Արցախի ՊԲ-ն առաջնագծից սահմանի պաշտպանների մասին տեսանյութ  հրապարակեց։ Սահմանի ամրությունը թիկունքից է գալիս, համեստաբար նշում էր զինվորներից մեկը։

«Հակառակորդը փորձել է մխրճվել մեր խորքը, բայց մեր տղերքի վճռորոշ գործողություններով հետ են շպրտել, թողնելով զրահատեխնիկա և անձնակազմի մեծ քանակի կորուստ»,- ասում էր սահմանի պաշտպաններից մեկը.

«Տրամադրությունը մարտական է։ Ոչ մեկս չի պատրաստվում զոհվել, պատրաստվում ենք հակառակորդին ոչնչացնենք»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում նոր գրառում արեց.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում:Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ:Հավատումեմմերհաղթանակին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչից հետո մի շարք համայնքների ղեկավարներ հայտնեցին կամավորական ջոկատներ ձեւավորելուեւառաջնագիծ մեկնելու մասին: Մամուլը հայտնեց, որ կեսգիշերն անց ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը, որն արդեն մեկնել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման:ՔՊ ջոկատի կազմի մեջ են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը եւուրիշներ:

Հիշեցնենք, որ այս խմբի անդամները Սյունիքից պարբերաբար զինվորական համազգեստով իրենց լուսանկարներն էին հրապարակում։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվան անում է հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու ուղղությամբ, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է հետագայում եւս գործադրել բոլոր ջանքերը այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:Կրեմլում ցավով հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն պահպանում մոսկովյան պայմանավորվածությունները՝ նշել է Պեսկովը:  

Վարչապետի միջնորդությամբ եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Գարեգին Պողոսյանն «Ազգային հերոսի» կոչում ստացավ։

Իրանական Azariha թելեգրամ-ալիքը հրապարակել էր Իրանի սահմանի երկայնքով ադրբեջանական զորքերի գործողությունների պատճառով Իրանի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչների տների փլուզումները:

«Հյուսիս-հարավ ուղղությամբ իրենց դիրքերը տեղակայելու փոխարեն՝ Բաքվի ուժերը տեղակայվել են արեւելք-արեւմուտք ուղղությամբ: Մյուս կողմից, Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան եւթաքֆիրիստներ (ահաբեկիչներ) տեղակայում իրանական սահմանին: Ժամանակը չէ՞, որ Իրանի բանակը հայտարարի ԼՂ խորքում բուֆերային գոտի ստեղծելու մասին»,-գրում էրթելեգրամ-ալիքը: 

Կառավարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասում էր.

«Ինչպես սնունդը մարմնի համար, աղոթքն էլ սնունդ է հոգու համար։ Եկեղեցում ամեն օր կատարվում է ժամերգություններ՝ գիշերային, առավոտյան, երեկոյան։ Հսկողություն ենք սահմանում, ինչպես զինվորն իր դիրքում է հսկում, մենք էլ մեր հոգեւոր դիրքում ենք հսկում։ Բոլոր արարողությունները 2-3 ժամը մեկ անդադար կատարում ենք, որպեսզի մեր հոգեւոր աղոթքներով զորացնենք մեր բանակը, հայրենիքն ու ժողովուրդը, որ հոգեւոր դաշտը փորձենք դարձնել ավելի անվտանգ»։

Նա ասում էր, որ մեր զինվորներն ու սպաներն իրոք մեծ հերոսներ են.

«Դաժանագույն պատերազմ է, առավոտից երեկո խփում են, բայց երկաթի պես կանգնած են տղաները»։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում պետք է ընդգրկվեր և քննարկվեր մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։

Արցախի ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 40 զինծառայողի անուններ:

Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել էԵվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ ԺոզեպԲորելի հետ, ներկայացրել Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն։

ԺոզեպԲորելը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է նաեւ, որ բոլոր սուբյեկտները, այդ թվում` արտաքին կողմերը, պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է ռազմական գործողությունների շարունակման եւ հետագա զոհերի հանգեցնել:

«Դա նաեւ վտանգավոր, սադրիչ եւ այլատյաց հռետորաբանության դադարեցում է ներառում»,- նշել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան  շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, մասնավորապես, քննարկվել են հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ` Ադրբեջանի արտգործնախարարի եւ Հայաստանի արտգործնախարարի հետ առանձին հանդիպումների ժամանակ: Ինչպես եւ նախկինում` մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»,- նշել էր նա:

Զախարովաննաեւ հայտարարեց, որ ռազմական փորձագետներն ու համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ուշադիր հետեւում են ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիններ տեղափոխելու խնդրին: Նրա խոսքով՝ ռուսական դիվանագիտությունը ապավինում է այն գործիքներին, որոնք ունի եւ օգտագործում է իր աշխատանքում, եւ դրանք հույսեր չեն, երազներ չեն, այլ կոնկրետ գործ:

Ըստ Մարիա Զախարովայի՝ Ռուսաստանը եւ Իրանը կենսականորեն շահագրգռված են, որ իրենց հարեւանները թշնամանքի մեջ չլինեն, եւ որ նրանց միջեւ ծագող խնդիրները լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ` միջազգային իրավունքի հիման վրա:Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի գոտում սրման թեման բախումների վերսկսումից հետո բազմիցս քննարկվել է Իրանի ղեկավարության հետ:

«Մենք արձանագրում ենք կողմերի դիրքորոշումների համընկնումը իրավիճակի կարգավորման առանցքային կետերի վերաբերյալ: Դրանք են հրադադարի այլընտրանք չունենալը եւ բանակցային գործընթացի սկիզբը։Գիտենք, որ Թեհրանում բարձր են գնահատում Ռուսաստանի ամենօրյա ջանքերը: Իրանի հավասարակշռված դիրքը նույնպես կարեւոր է հակամարտության կողմերի համար: Համոզված ենք, որ դա կօգնի գիտակցել, որ թշնամանքըեւ արյունահեղությունը շարունակելն անհեռանկարային է»,- ընդգծել էրԶախարովան:

Երուսաղեմի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Իսրայելի ԱԳՆ շենքի դիմաց:Հանրահավաքի մասնակից, քաղաքագետ ՄենդելԿորսունսկու խոսքով` հավաքվածներն արտահայտում են իրենց բողոքը Ղարաբաղյան հակամարտության հետ կապված Իսրայելի քաղաքականության կապակցությամբ.

«Մենք մի պահանջ ունենք, որպեսզի Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին»,- ասել էր նա:

Դատարանը, նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը։

Նա ազատ արձակվեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորված էր սեպտեմբերի 25-ից։

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը BBC-ինհայտարարեց, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ սկսել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները, այլապես այն կընդլայնվի:

Նրա խոսքով՝  կողմերը պետք է գիտակցեն, որ այն պետք է լուծվի միայն բանակցային ճանապարհով. «Եվ միայն դրանից հետո համանախագահ երկրները կարող են իրենց դերն ունենալ, այսինքն՝ նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ: Ես խոսում եմ ոչ թե պարզապես Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ զրույցի, այլ լիարժեք բանակցությունների մասին: Դա երկար գործընթաց կլինի, ուստի հարցերի զանգվածը մնում է չլուծված, սակայն այն պետք է սկսվի: Եվ դրա համար կողմերը պետք է պատրաստակամություն ցուցաբերեն եւ լուրջ վերաբերվեն դրան»:

Խոսելով ԱՄՆ-ի դիրքորոշման մասին՝ դիվանագետը նշել էր. «Ցավոք, ԱՄՆ-ն զբաղված է կայանալիք ընտրություններով եւ այլ ներքին հարցերով: Ես դա ասում եմ, քանի որ ԱՄՆ-ն պետք է էլ ավելի կարեւոր դեր խաղար այդ վտանգավոր իրավիճակը լուծելու համար»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հոկտեմբերի 22-ի ժամը 16․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք, որոնցից 30-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 110-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 41-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Տուգանքները տատանվել են 300 հազարից 1,5 մլն դրամի չափով։

«Զինուժմեդիան» ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ ռեպորտաժ հրապարկեց։ Նշվում էր, որ չնայած հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով փակել են Արցախյան պատերազմի ընթացքում իրենց կորուստների մասին տվյալները, սպանվածների թիվն այնքան մեծ է, որ պայքարել այդ տեղեկատվության դեմ՝ այլեւս անհնար է դառնում։

«Համացանցում տարբեր հարթակներ են բացվում, որտեղ անհատ օգտատերերը փորձում են տեղեկատվություն հայթայթել այդ կորուստների մասին եւ դրանք հրապարակայնացնել։ Ընդ որում, ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է՝ ադրբեջանական բանակն այս պահին կարող է մինչեւ 10 հազար սպանված ունենալ, իսկ վիրավորների քանակը շատ ավելի մեծ է։Ահռելի քանակ են կազմում նաեւ հատուկ ստորաբաժանումների սպանված մարտիկների լուսանկարները։ Սա նույնպես օրինաչափ է, քանի որ հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակ ղեկավարությունն առաջին գիծ է մղում հիմնականում այդ ստորաբաժանումներին, այն պարզ պատճառով, որ սովորական հետեւակի կարողություններին, ըստ ամենայնի, այնքան էլ չի վստահում։ Հատկանշական է, որ զոհվածների ոչ պաշտոնական ֆոտոշարքում հայտնվում են նրանք, ովքեր օրեր առաջ տեսանյութեր էին հրապարակում՝ իբր գրավված տարածքներից իրենց ողջույնն ուղարկելով միապետին»։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիականինտեգրմանեւ հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պարզաբանել է ղարաբաղյան հակամարտության համատեքստում «դեսանտային գործողության» մասին իր հայտարարությունը:

«Հոկտեմբերի 21-ին НСН կայքում հրապարակվել է մի նյութ, որը տարածվել է տասնյակ կայքերում՝ «Պետական դումայում չեն բացառել դեսանտային գործողությունը Ղարաբաղում» վերնագրով՝ հղում անելով իմ արտահայտած կարծիքին: Թյուրիմացություններից խուսափելու համար նշեմ, որ NSN-ի թղթակցի հետ զրույցում ես մի քանի անգամ ընդգծեցի, որ, իմ կարծիքով, կարող է խոսք լինել Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե Ղարաբաղի տարածքում, մեր ռազմական ներկայությունը ուժեղացնելու եւ դրա համար անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու մասին՝ Կովկասում ընդլայնվող պատերազմի պայմաններում, որում ավելի ու ավելի է ներգրավվում հարեւան Թուրքիան:Շարունակում եմ աննորմալ համարել այն իրավիճակը, որի դեպքում Հայաստանի շուրջ օդային տարածքի փակման պատճառով Գյումրիում գտնվող մեր ռազմաբազան դառնում է ՀՀ շրջափակման պատանդը:

Ռուսաստանի Դաշնությունը նախագահ Վ.Վ. Պուտինի բերանով արդեն խոսել է այն մասին, որ Ռուսաստանը կատարել է եւ կկատարի իր դաշնակցային պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի նկատմամբ: Անշուշտ, մեր դաշնակցի անվտանգության ամրապնդման համար լրացուցիչ միջոցների դիմել-չդիմելը կարող է լինել նրա դիմումի արձագանքի հետեւանք, որը, որքան ես գիտեմ, չկա, ինչպես նաեւ Գերագույն գլխավոր հրամանատարի եւ ՊՆ որոշում։ Ինձ համար, որպես փորձագետի, պարզ է, որ իրավիճակի անբարենպաստ զարգացման պատճառով տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության ամրապնդման նման միջոցը չի կարող բացառվել»,- նշել էրԶատուլինը:

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրեց.

«Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխերեւ Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»։

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել «իր զգալի ազդեցությունը տարածաշրջանում»` Լեռնային Ղարաբաղում լարվածությունը թուլացնելու համար: Հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՅենսՍտոլտենբերգը արել է դաշինքի պաշտպանության նախարարների տեսաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է, բայց ես նաեւ ակնկալում եմ Թուրքիայից տարածաշրջանում իր զգալի ազդեցության օգտագործում՝ լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա:

Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրաքթարը»։

Նկատենք, որ Բայրաքթարների ոչնչացումը ՊԲ ՀՕՊ ուժերից սկսեց հաջողվել պատերազմի 20-ից ավելի օրերից հետո։

«Վալդայ» բանավիճային ակումբում հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի:

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ. «Ռուսաստանում բնակվում է ավելի քան 2 մլն հայ եւ մոտ 2 մլն ադրբեջանցի, որոնք ժամանել են ՌԴ ոչ միայն ժամանակավոր աշխատանքի, այլ նաեւ մշտական բնակության նպատակով: Այդ պատճառով մեզ համար եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, եւ մեզ համար մեծ ողբերգություն է, երբ մարդիկ են զոհվում:Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ կառուցել ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ»:

Նրա խոսքով՝ կան տարրեր, որոնք առանձնացնում են հարաբերություններն այլ գործընկերների հետ.

«Հայաստանի դեպքում դա քրիստոնեությունն է, սակայն մենք սերտ կապեր ունենք Ադրբեջանի հետ՝ այլ ուղղություններով: Ինչ վերաբերում է կրոնական բաղադրիչին, ապա ՌԴ բնակչության գրեթե 15 տոկոսն իսլամ է դավանում: Եվ նույնիսկ այդ առումով Ադրբեջանը մեզ համար օտար երկիր չէ: Սակայն մենք չենք կարող մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը»:  

Նա նշել է, որ այդ հակամարտությունը սկսվել է ոչ թե պարզապես որպես միջպետական կոնֆլիկտ եւ պայքար տարածքի համար, այլ սկսվել է էթնիկ հակամարտությունից. «Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում եւ Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ: Եվ այդ ամենը պետք է հաշվի առնել: Միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ նման իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքների զգալի մասը կորսված է, չի կարող հավերժ շարունակվել…»:

Պուտինն ընդգծել է, որ երկար տարիներ շարունակ Ռուսաստանն առաջարկել է այդ խնդրի կարգավորման տարբեր տարբերակներ. «Դա լարված աշխատանք էր, ինչ-որ պահի թվում էր, թե քիչ է մնացել առաջընթացի հասնելու համար: Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Եվ այսօր մենք ունենք հակամարտություն իր վատագույն տարբերակով: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են զոհվում: Երկու կողմերն էլ շատ կորուստներ ունեն: Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի: Աֆղանստանում պատերազմի 10 տարիների ընթացքում զոհվել է 13 000 մարդ, իսկ այստեղ կարճ ժամանակահատվածում՝ արդեն 5000: Իսկ որքան վիրավորներ կան, որքան մարդ է տուժում, որքան երեխա: Այդ պատճառով սա մեզ համար հատուկ վիճակ է»:

«Այո, ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբ: Վստահ եմ, որ բոլոր մասնակիցները 100 տոկոսով շահագրգռված են խնդրի կարգավորմամբ, սակայն ոչ ոք այդքան շահագրգռված չէ, որքան Ռուսաստանը: Այդ պատճառով մենք զբաղեցնում ենք դիրքորոշում, որը թույլ կտար վստահություն ձեռք բերել երկու կողմերի մոտ եւ էական դեր խաղալ որպես միջնորդ: Ես մշտական շփման մեջ եմ եւ՛ Ալիեւի, եւ՛ Փաշինյանի հետ, օրական մի քանի անգամ հեռախոսազրույց ենք ունենում…Մեր արտաքին գործերի, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայությունների ղեկավարները մշտական շփման մեջ են»,-հավելել է ՌԴ նախագահը:   

Վլադիմիր Պուտինն ասել է նաեւ, որ իրեն ոչինչ հայտնի չէ օսմանյան ժառանգության նկատմամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի վերաբերմունքի մասին. «Ես չգիտեմ, թե ինչ է պլանավորում նախագահ Էրդողանը, ինչպես է նա վերաբերում օսմանյան ժառանգությանը: Դուք դա նրան հարցրեք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով վարողի ակնարկին փորձագետների այն կարծիքի վերաբերյալ, թե Էրդողանը իրականում իր ազդեցության գոտին մինչեւ նախկին Օսմանյան կայսրության սահմաններ ընդլայնելու քաղաքականություն է վարում: Վարողը նաեւհստակեցրել է, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը չպե՞տք է զգուշանա Անկարայի հետ որոշ տարաձայնություններից, եթե Թուրքիան այդպիսի հետեւողական քայլեր ցուցաբերի: «Ռուսաստանը ոչնչից չի զգուշանում, այսօր, փառք Աստծո, մենք այն վիճակում չենք, որ ինչ-որ բանից վախենանք»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝  Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, մասնավորապես, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Մենք կարծում ենք, որ նման խնդիրները պետք է լուծվեն ոչ թե ուժով կամ զենքով, այլ դիվանագիտական ճանապարհով։Այո, իհարկե, կարող ենք ասել, որ 30 տարի բանակցություններ են ընթանում, եւ ոչ մի արդյունք չկա․․․ Բայց,իմ կարծիքով, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,- նշել է նա:

«Սա հետեւողական դիրքորոշում է (Թուրքիայի նախագահի), նա չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Իսկ մենք կարծում ենք, որ պետք է համառորեն աշխատել բոլորի հետ, համբերատար լինել, ինչը մենք անում ենք, եւ բոլորին ապացուցել, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, եւ մենք կպաշտպանենք այն: Իսկ որտեղ մեր դիրքորոշումներն ու մոտեցումները չեն համընկնում, պետք է փոխզիջում փնտրել»,- ասել է Պուտինը:

«Պետք է արդյոք փոխե՞լ, դե ես չգիտեմ, գուցե ձեւաչափը կարելի է մի քիչ փոխել», ասել է Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է փոխել ՄԽ ձեւաչափը.

«Ես ձեր հարցի պատասխանը չունեմ (արդյո՞ք անհրաժեշտ է փոխել Ղարաբաղում կարգավորման խմբի ձեւաչափը), ցավոք: Մի շարք օբյեկտիվ պատճառներով, ոչ այն պատճառով, որ ուզում եմ ընդգծել Ռուսաստանի դերը, բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանն այստեղ կողքն է, նրանք մեր հարեւաններն են, մենք հատուկ հարաբերություններ ունենք այս երկրների, այս ժողովուրդների հետ: Ազդեցությունը շատ հզոր է: Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է զգում Ղարաբաղում կարգավորման համար, բայց նա աջակցության կարիք ունի, այդ թվում` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, եւ ՄԽ այլ մասնակիցների կողմից, նրանք 10-12-ն են, եւ, ի դեպ, Թուրքիան նույնպես:Մենք պետք է գտնենք կառուցողական, ընդունելի փոխզիջումներ երկու կողմերի համար:Կրկնում եմ՝ մենք երկար տարիներ փնտրել ենք այդ փոխզիջումները, առաջարկել ենք: Հավատացեք ինձ, շատ համառորեն, մանրամասն, կիլոմետրերով, անկեղծ ասած: Տարբեր միջանցքներ ենք այնտեղ կառուցել, տարածքներ փոխանակել, ինչ ասես մեզ չեն առաջարկել: Ցավոք, մենք չկարողացանք լուծում գտնել, եւ այս ամենը հանգեցրեց այսօրվա ողբերգությանը: Հուսով եմ, որ ամեն ինչ կավարտվի, այդ մարտերն էլ: Համաձայն եմ, որ առաջին բանը, որ պետք է անել, կրակի դադարեցումն է: Մենք պայմանավորվել ենք այդ մասին Մոսկվայում: Բայց, ցավոք, իրավիճակը պահել չհաջողվեց: Հետագայում եւս դրան ենք ձգտելու»,- նշել է նա:

Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմեց, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան: Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչ է պատմում ադրբեջանցի ռազմագերին։

Էմին ԲաշխալինԶահիրօղլուն պատմել է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի եւ ասել, որ Թուրքիայից են:

«Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձեւիցեւ զինվորական հագուստից: Դասընթացները հիմնականում անցկացվում էին նրանց պատրաստած ծրագրով: Դրանք տեւեցին 10-15 օր: Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, եւ առանց նրանց հրահանգների մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- պատմում էր ադրբեջանցի ռազմագերին:

Էմին ԲաշխալինԶահիրՕղլուն ասում էր նաեւ, որ իր առողջական վիճակը նորմալ է, բժիշկները վերքը մշակում են եւ նոր վիրակապ են դնում:

Արցախի ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 26 զինծառայողի անուն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքսին» հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան խաղաղապահներ մտցնելը hայկական կողմի համար ընդունելի է, եւ դա կարող են լինել ռուս խաղաղապահները:

«Կարող եմ ասել, որ Ադրբեջանի տեսակետները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնի այդ հարցի վերաբերյալ Հայաստանի տեսակետների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, ապա ռուս խաղաղապահների ներկայությունը նույնպես կարող է փոխզիջումային տարբերակ դառնալ: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային այլ երկրների տեսակետները, կարեւոր է, որ հատուկ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, եւ ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որարագ դիվանագիտական լուծումը իրական չի համարում, եւ պարզաբանել, թե ինչ նկատի ունի.

«Հակամարտության գոտում հրադադարի համաձայնագրերը առնվազն երկու անգամ խափանվել են: Իհարկե, Ադրբեջանը դրանում մեղադրում է հայկական կողմին՝ ասելով, որ հենց մենք ենք խախտել պայմանավորվածությունը: Բայց մենք գիտենք, թե որտեղ է ճշմարտությունը: Դիվանագիտական լուծումը նշանակում է փոխզիջում: Խնդիրն այն է, որ բանակցային ողջ գործընթացի եւ, մասնավորապես, վերջին տարիների բանակցային գործընթացի պատմությունը ցույց է տվել, որ եթե Հայաստանը հայտարարի, որ իր համար ընդունելի է այս կամ այն փոխզիջումը, ինչը, կարծես, նախկինում ընդունելի էր նաեւ Ադրբեջանի համար, նրա համար այս փոխզիջումն անմիջապես անընդունելի է դառնում: Այն պահին, երբ Հայաստանը հայտնում է իր պատրաստակամությունը փոխզիջման, Ադրբեջանը ավելին է պահանջում: Եվ սա շարունակվում է երկար ժամանակ: Քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չի փոխվել, դիվանագիտական ​​լուծման մասին խոսելն անիրատեսական է: Բայց Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու համար անհրաժեշտ է դիվանագիտական աշխատանք: Եվ ես շատ բարձր եմ գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու, մասնավորապես, Ռուսաստանի ջանքերը»:

Նիկոլ Փաշինյանը ասել է, թե պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիեւի հետ, սակայն այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ են նախադրյալներ:

«Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն»,-նշել է նա՝ հավելելով, որ այդ հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում:

«Ինտերֆաքսին» Փաշինյանը նաեւ ասել է, որ տեղեկացված նախկին նախագահների հանդիպումների բովանդակության մասին, Լեռնային Ղարաբաղի երկրորդ եւ երրորդ նախագահները իր հետ կապի մեջ են եղելեւ տեղեկացրել են քննարկումների եւ նպատակների մասին:Հարցին, թե արդյո՞ք օգտակար է համարում այս հանդիպումները, Փաշինյանն ասել է. «Ես դրանք վնասակար չեմ համարում»:

Ն.Փաշինյանն ասել է, որ եթե իրավիճակն «այդպես զարգանա», իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին կամ, հնարավոր է, ուղիղ Ռուսաստանին:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական հուսադրող գրառումն արեց.

«Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում»։

Արցախի ՊԲ-ն  հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն հրապարակեց:Տեսանյութումերեւում է վարձկան ահաբեկիչների անկանոն եւ տարերային տեղաշարժը  հոգեմետ միջոցների ազդեցության ներքո:ՊԲ-ն հայտնում էր, որ նրանք ունեն ադրբեջանական զինուժին ոչ հարիր հանդերձանք, բացարձակ անտարբեր վերաբերմունք վիրավոր զինակցի հանդեպ:

ՊԲ-ից  նշել են, որ կադրերումերեւացող բոլոր վարձկան ահաբեկիչները ոչնչացվել են:

Երեկոյան ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ շփման գծի ամբողջ երկայնքով մարտեր են ընթանում, և եթե թշնամին ինչ–որ տեղերում տեսնում է Արաքս գետը, դա չի նշանակում, որ ինչ–որ հատված գտնվում է նրա լիարժեք վերահսկողության ներքո։

«Ադրբեջանի զինված ուժեր և ահաբեկիչների զոհերը մի քանի անգամ ավելի շատ են, քան մեզ մոտ։ Դա կասկածից վեր է»,– ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանն ասել է նաեւ, որ ողջ օրվա ընթացքում հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական եւ հարավային ուղղությունները։

«Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր եւ ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են։ Հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արեւմուտք, այնպես էլ դեպի հյուսիս եւ հյուսիս-արեւմուտք։ Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ»,- վստահեցրել է նա։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբհանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները 10-ապատիկ ավելի են։