Ռուս խաղաղապահները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են ավելի քան 200 տարանցիկ մեքենաների եւ մոտ 1000 մարդու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Դիտակետի անձնակազմը շուրջօրյա վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումն իրենց պատասխանատվության գոտում: Զինվորական անձնակազմն ապահովում է անցակետով տարանցիկ մեքենաների անվտանգ տեղաշարժը։ Նաեւ հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր տրանսպորտային միջոցները ենթարկվում են զննման»,-ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Եվգենի Միշինը։

Ներկա իրավիճակը վերահսկելու բոլոր դիտակետերը հագեցած են արտաքին տեսահսկման գմբեթավոր տեսախցիկներով, իսկ քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության համար։