Հինգշաբթի ոսկու արժեքը գրեթե չի փոխվել, նախորդ օրը թանկարժեք մետաղը թանկացել էր գնաճային ռիսկերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.01 տոկոսով կամ 0.25 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1785.15 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0.01 տոկոսով եւ կազմել 24.448 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Չորեքշաբթի ոսկին թանկացել է 0.8 տոկոսով՝ բարձր գնաճի մտավախությունների պատճառով: Ավանդաբար ոսկին որպես գնաճային հեջ է օգտագործվում: