ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 30-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Դոմինիկայի Ընկերակցության Կառավարության միջև՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 711-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

-              Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի N 256-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

-              «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից գույք հանելու և դուրս գրելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ տասնմեկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին եւ այլ հարցեր: