2015 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում շրջանառությունը մոտ 60 մլրդ դրամ է կազմել, աշխատողների թիվը՝ 8 հազար, իսկ ոլորտի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում կազմել է 1.2 տոկոս։ Այս մասին ճարտարագիտության ոլորտում «Հայաստան - ճարտարագիտության շաբաթ 2021» ամենամյա  միջոցառման բացմանն ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

«2020 թվականի տվյալներով՝ շրջանառությունը հասել է 200 մլրդ դրամի, աշխատողների թիվը՝ 18 հազար, ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում՝ 3.2 տոկոս: Սա նշանակում է, որ շրջանառությունը եռապատկվել է, իսկ ՀՆԱ-ում մասնաբաժինը կրկնապատկվել է։ Մինչեւ 2025 թվականը ոլորտը հավակնում է ունենալ 500 մլրդ դրամի շրջանառություն, աշխատողների թիվը գերազանցել է 35 հազարը, իսկ ոլորտի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում հասել է 6.2 տոկոսի: Այս պահին երկրին բարձր տեխնոլոգիաների ոլորտում անհրաժեշտ կլինեն 16 հազար նոր աշխատակիցներ»,- ասաց նա: